«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործի շրջանակներում ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը։ Վերջինս Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննությունն ընթացել է արդարադատությանը միջամտելու փորձերի վերաբերյալ իր՝ նախկինում կատարած հայտարարությունների կապակցությամբ։

«Եթե հիշում եք, Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար։ Միջամտությունը քրեորեն պատժելի արարք է, և ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, որ տեղյակ եմ, միջամտություններ, իհարկե, եղել են։ Այդ առիթով հրավիրել էին հարցաքննության: Պարզվեց, որ այդ գործը քննվում է Մարտի 1-ի գործի շրջանակներում, ոչ թե առանձին, և ստացվեց այնպես, որ ես որպես վկա հրավիրվեցի հարցաքննության», նշեց Պարգև Օհանյանը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում