«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Մարտի 1֊ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին:

Դատարանը նաեւ իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը: Այս որոշումը այսօր դատարանում վիճարկում էր նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը:

Պաշտպանն ասաց, որ դատարանի որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հունիսի 4-ին կասկածանքով ձերբակալված 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ  ութից տասնհինգ տարի ժամկետով)