«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մարտի 1-ի զոհերի հարազատները պահանջում են ցուցադրել «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը

Մարտի 1-ի զոհերի հարազատները պահանջում են ցուցադրել «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը

«Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությանից ցուցադրել «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը: Փաստավավերագրական ֆիլմը ամբողջությամբ լույս է սփռում 2008 նախագահական ընտրություններից հետո քոչարյանասերժական բանդայի ապօրինութունների, ցույցերի մասնակիցների հանդեպ բռնաճնշումների վրա, բացայտում է Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին և ապացուցում այդ ամենի մեջ բանակի ներգրավածությունը :

Ուզում ենք անրադառնալ նաև Հ1-ի այն անհեթեթ պատասխանին, թե իբր «ֆիլմից անցել է երկար ժամանակ,և փաստերը կարող են հնացած լինել»: Փաստերը երբեք չեն հնանում, դեպքերը կատարվել են 100 հազարավոր մարդկանց աչքի առաջ,նաև թող տեղյակ լինեն պատասխանողները, որ ֆիլմը սկսվում է զոհերից Տիգրան Աբգարյանի հոր խոսքով, ով այլևս կենդանի չէ,և ո՞ւմ են պատրաստվում կամ ի՞նչ են պատրաստվում նրանք նկարահանել եթե ոչ զոհերի ծնողներին, վկաներին, անմիջական մասնակիցներին:

Մեզ լղոզված ֆիլմեր պետք չեն , սա այլևս նոր Հայաստանն է,որի համար են կյանք տվել մեր որդիները»:

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայր՝ Ալլա Հովհաննիսյան