«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»

«Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»

«...Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից, եւ Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր` թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը։

Պետք է հստակորեն գիտակցել հետեւյալ պարզ իրողությունը. որքան էլ ինքնավստահ, որքան էլ ամբարտավան, որքան էլ դաժան` բռնապետությունն անհանգստանում, զայրանում եւ նույնիսկ սարսափում է, երբ նրան հիշեցնում են իր գործած ոճիրներն ու հանցանքները։ Հետեւաբար, երբ հասարակության ոչ մի պահանջ տեղ չի հասնում, իսկ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տապալվում են, ապա վերջիններիս ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք, այն է` չմոռանալ եւ գիշերցերեկ հնչեցնել վարչախմբի գործած ոճիրներն ու հանցանքները։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը նկատի ունենալով, այժմ ես ուզում եմ ձեր առջեւ հանդես գալ հետեւյալ գործնական առաջարկով, այն է`

հանրահավաքի մասնակիցների անունից մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար։ Այժմ այս առաջարկը դնում եմ քվեարկության։ Ովքե՞ր են համաձայն։ Կո՛ղմ` հաշվելն անհնար է։ Դե՛մ` չկա։ Ձեռնպա՛հ` չկա։ Արձանագրում եմ` որոշումն ընդունված է 2015թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի կողմից...»։

Լևոն Տեր-Պետրոսյան

2015 թ. մարտի 1

Ավելին՝ տեսանյութում