Մարտի 20-ին կկայանա «Wizz Air»-ի Վիեննա- Երևան- Վիեննա առաջին չվերթը

Պաշտոնական 20.03.2020   11:31   300

Այսօր՝ մարտի 20-ին, կայանալու է «Wizz Air» ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ:

Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով ): Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահամնաված ցանկով ներքոնշյալ 16 պետություններից ժամանող օտարերկրացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ երկրներն են՝Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան,  Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական հաղորդագրություններին:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Քաղավիացիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon