Մարտի 22-ից մինչև ապրիլի 16-ը արգելվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ

Կարևոր 21.03.2020   18:48   798

Մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Պարետ Տիգրան Ավինյան

Թարմացված

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոտ Բաբկեն Թունյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտակարգ դրություն, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon