«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մեղադրյալ Քոչարյանի գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները (ուղիղ)

Մեղադրյալ Քոչարյանի գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները:

Այս մասին երեկ՝ հունիսի 18-ին դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Հիշեցնենք, դատախազ Պետրոս Պետրոսյանը վերաքննիչ ատյանից պահանջում է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը գործի վարույթը կասեցնելու մասին և գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Դատախազ Պետրոսյանը նաև պահանջում է հաստատել առաջին ատյանի դատարվոր Դավիթ Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հիմքերի բացակայությունը։

Դատախազը Վերաքննիչ դատարանից պահանջում է նաև կալանավորել մայիսի 18-ին կալանքից ազատ արձակված մեղադրյալ Ռ.Քոչարյանին:

Տուժող կողմը  փաստաբաններ Վահե Գրիգորյանի և Սեդա Սաֆարյանի միջոցով պահանջում է Վերաքննիչից կալանավորել Քոչարյանին և բեկանել գործը կասեցնելու մասին որոշումը։