«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (ուղիղ)

Մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (ուղիղ)

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կշարունակվի սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։

Հունիսի 12-ին դատարանը հետաձգեց քննությունը՝ նախկին նախագահի պաշտպաններին մեկ օր տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար։

Քոչարյանի և մյուսների գործը քննում է դատավոր Արմեն Դանիելյանը:

Թարմացված

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարակի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15:15-ին: