Մեկ օրում երկու պաշտոն. Քյարամյանը` ԱԱԾ փոխտնօրեն

Պաշտոնական 05.05.2020   15:00   604

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է նշանակել Արգիշտի Քյարամյանին։

Քյարամյանը վերջին մեկ օրում երկրորդ անգամ է պաշտոն ստանում և ազատվում դրանից. երեկ Փաշինյանի որոշմամբ Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել։

Սակայն այսօր վարչապետի որոշումներից տեղեկացանք, որ մեկ օր պաշտոնավարելով, Քյարամյանին այսօր ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատել են ու ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել։

Մինչ այս Քյարամյանն աշխատում էր պետական վերահսկողական ծառայությունում` զբաղեցնելով ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի ապրիլի 10-ից, իսկ ազատվել երեկ` մայիսի 4-ին։

Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991–ի մայիսի 22–ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։

Սովորել է ԵՊՀ–ի իրավագիտության ֆակուլտետում, ստացել մագիստրոսի կոչում։ Ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է ոստիկանական համակարգից (2013-2014թթ.), իսկ 2016թ.–ին ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ է եղել։

2016-2018թթ.–ին Երևանի դատախազության դատախազ է եղել, իսկ 2018-19թթ. ՊԵԿ–ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԱԾ, ՔԿ, Արգիշտի Քյարամյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon