Մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը (ուղիղ)

Քաղաքական 16.06.2020   15:06   372

Խորհրդարանում մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու փակ գաղտնի քվեարկությունը, որին մասնակցում են միայն իմ քայալկան պատգամավորները։

ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ քվեարկությանը չեն պատրաստվում մասնակցել։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:


 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon