«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Մեկնարկել է «Ազատության» հրապարակի մերձակայքի գովազդային վահանակների ապամոնտաժումը

Մեկնարկել է «Ազատության» հրապարակի մերձակայքի գովազդային վահանակների ապամոնտաժումը

Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները:

Ապամոնտաժումն իրականացվում է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:

Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային  էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար: Նախատեսվում է գովազդներից մաքրել նաև Աբովյան փողոցը: 
Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդների տեղադրման համար հատուկ չափորոշիչներ: