Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան

Հայաստան 11.10.2019   10:00   108

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։

Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման», - ասել է Թուրքմենստանի նախագահը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան և առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի և զարգացման շուրջ։

«Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիևիի,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլև մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարևոր հիմք և ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, և փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարևորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, Թուրքմենստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon