Մեկնարկում է Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան

Կարևոր 09.07.2019   11:00   224

Այսօր մեկնարկում է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը նախ՝ Բաքու, վաղը՝ Երևան, հուլիսի 11-ին` Բաթումի:

Երևանում Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նախատեսված է նաև մամուլի ասուլիս: Դոնալդ Տուսկը, հիշեցնենք, Հայաստանի վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա Մարտին՝ Բրյուսելում: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե Եվոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։

Նշենք, որ աշնանը ավարտվում է նրա պաշտոնավարումը  Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը, եթե Եվրամիության օրենսդիր մարմինը՝ Եվրոպական խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դոնալդ Տուսկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon