Մեքսիկահայ համայնքը բաց նամակ է հղել Մեքսիկայի իշխանություններին

Հայաստան 06.05.2019   17:20   176

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչները նամակ-կոչ են հղել Մեքսիկայի իշխանություններին՝ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի արած հայտարարության առնչությամբ։ Նամակի մեջ նշվում է․ «Յուրաքանչյուր ապրիլի 24-ին հայերն ամբողջ աշխարհում հիշատակում են Օսմանյան կայսրության և իր իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Այդ օրը միջազգային հանրության պատկառելի հատվածը միանում է հայ ժողովրդին՝ իր համերաշխությունը և դատապարտումն արտահայտելու որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված դեպքերի առնչությամբ, վերահաստատելով իր հանձնառությունը, որ այս չարիքը երբևէ չկրկնվի։ Աշխարհում գրեթե 30 պետություններ ցեղասպանության փաստը ճանաչել են պաշտոնապես։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահներն ավանդապես այդ օրն ուղերձով են դիմում աշխարհասփյուռ հայությանը։ Այս տարի նախագահ Թրամփն իր նախագահական ուղերձում հայտարարեց, որ ամերիկյան ժողովուրդն «իր հարգանքի տուրքն է մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենադատապարտելի վայրագություններից։ Սկսվելով 1915 թվականին, Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել, սպանվել կամ քշվել են Մահվան քարավաններ․․․»։ Հարկ է նաև նշել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ցեղասպանություն, Մեքսիկա, Ապրիլի 24

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon