«Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան պոտենցիալ զորակոչիկների ծնողները». ակցիա կառավարության դիմաց

Կարևոր 17.02.2020   14:00   373

Կառավարության դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում բանակում վերջին շրջանում տեղի ունեցող մահվան դեպքերի առնչությամբ, հաղորդում է a1plus-ը:

«Մենք չենք կարող անտարբեր մնալ, որվհետև խոսքը գնում է մեր անվտանգության մասին։ Ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, և խոսքը մեր երեխաների մասին է, ովքեր, չես հասկանում, թե ինչ պայմաններում զոհ են դառնում ներսում և ոչ թե թշնամու գնդակից»,- հայտարեց իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

Վերջինս հայտարարություն ներկայացրեց, որով հավաքվածները պահանջում են առաջիկա կառավարության նիստից անմիջապես հետո հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների հետ։

Ավելին՝ սկզբնաղբյուրի տեսանյությում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զոհեր, բանակ, Նինա Կարապետյանց

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon