«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՄԻԵԴ-ի վճռով ճանաչվել է Հյուսիսային պողոտայի ևս մեկ սեփականազրկվածի իրավունքի խախտում

ՄԻԵԴ-ի վճռով ճանաչվել է Հյուսիսային պողոտայի ևս մեկ սեփականազրկվածի իրավունքի խախտում

ՄԻԵԴ այսօրվա՝ Թադեւոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով  ճանաչվել է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված եւս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։

Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է եւ դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից եւ այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին եւ պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական եւ ոչ նյաւթական վնասի մասին գործընթացները։

Մինչեւ երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն եւ դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչեւ վերահսկողական եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաեւ՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ "երկնիշ տնտեսական աճ"-ի գեղանկարչության, "օտարերկրյա ներդրումների" վիճակագրությունը ուռճացնելու, ․․․ բազում այլ "ձեռքբերումների" համար։

Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140․000 եւրո գումար՝ պատճառված վնասի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ դիմողին եւ իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ։

Վահե Գրիգորյան