«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՄԻԵԴ որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտված Սաղաթելյանին 20 600 եվրո կվճարվի

ՄԻԵԴ որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտված Սաղաթելյանին 20 600 եվրո կվճարվի

ՀՀ կառավարությունը կկատարի 2008թ–ի մարտի 1-ի գործով Եվրոպական դատարան դիմած Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ֆինանսական փոխհատուցման պարտավորությունը։

 ՀՀ կառավարությունը 20 600 եվրո հատկացրեց մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին վճարելու համար։ Նման որոշում այսօր կայացրեց գործադիրը` առաջնորդվելով ՄԻԵԴ որոշմամբ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով պարտավորեցրել է ՀՀ–ին Սաղաթելյանի խախտված իրավունքների համար որպես արդարացի հատուցում վճարել 20600 եվրո գումար։

Եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 20-ն է:

Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին։ Ըստ ՄԻԵԴ վճռի` բողոքի ակցիայի մասնակից Մուշեղ Սաղաթելյանը ոստիկանության բաժանմունքում դաժան վերաբերմունքի է արժանացել, խախտվել է նաև նրա ազատության իրավունքը, քանի որ նա առանց կալանքի որոշման 16 ժամ պահվել է անազատության մեջ։

Դատարանն արձանագրել է նաև Սաղաթելյանի արդար դատաքննության և հավաքների ազատության իրավունքի խախտումը։

ՀԻշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էլ ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը: