«ՄԻԵԴ-ում Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամանակ Մարտի 1-ի գործով բողոքներ են կորել»

Մարտի 1 25.06.2020   14:00   1508

ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը NewArmenia.am-ի հետ հարզացրույցում, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, «սահմանադրական հեղաշրջում», «հակաիրավական գործընթաց» ձևակերպմանը, ասաց թե «նման գնահատականներ է տալիս քաղաքական բանդան», որը 20 տարի տարի թալանել է Հայաստանը:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը վերջերս լրագրողներին ասել է, թե կուզեր տեսնել մեկին, որն իրենից ավելի համարձակ որոշումներ կայացրած կլինի, և եթե մեկն ասի, որ ինքը կախյալ է գործել, մեղանչում է խղճի դեմ: 

«Տիկին Գյուլումյանը երևի նկատի ունի մարդկանց, որոնք երբևէ չեն շփվել ՍԴ-ի, ընտրությունների կեղծման պրոցեսի կամ մարտիմեկյան գործերով չեն առնչվել դիմումների ընթացքի հետ: Այս 3 պրոցեսների հետ ես առնչվել եմ»,-հիշեցրեց Խաչատրյանը՝ շարունակելով.

«Տիկին Գյուլումյանը այն ՍԴ անդամ է եղել, որ 2015-ին վարույթ չի ընդունել կեղծված Սահմանադրության գործով բողոքը, որը լեգիտիմացրել է կեղծված ընտրություններ, տիկին Գյուլումյանը ՍԴ այն անդամներից է, որը շատ լավ իմանալով համակարգված և համատարածք ընտրակաշառքի մասին, հարց է տվել ԿԸՀ ներկայացուցչին քաղաքական կոռուպցիայի վերաբերյալ, արձանագրել է եղած քաղաքական կոռուպցիան 2017 թ-ի ընտրությունների ժամանակ և ՍԴ որոշման մեջ համարել է, որ քաղաքական կոռուպցիան կամ ընտրակաշառքը որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Այնպես որ տիկին Գյուլումյանը իր պաշտոնավարման ժամանակ 3 ընտրությունների և Սահմանադրության ընդունման ժամանակ գոնե լռել է համակարգված և համատարած ընտրակեղծիքների մասին»:

Արմեն Խաչատրյանն անդրադարձավ նաև ՄԻԵԴ-ում Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարմանը.

«Տիկին Գյուլումյանի և Արա Շահզադեյանի գործունեության մասին, որը Եվրոպական դատարանում հայկական պատվիրակության քարտուղարության ղեկավարն էր, հնչել են կասկածներ առ այն, որ Հայաստանից գնացած բազմաթիվ բողոքներ մուտք չեն եղել և քարտուղարությունից դատարան ճանապարհին կորել են: Նաև՝ բազմաթիվ տեղեկություններ կան, որ այդ գործերից փաստաթղթեր են կորել:

Ունենք շատ հիմնավոր կասկած, որ Ալվինա Գյուլումյանը մասնավորապես Մարտի 1-ի գործերով ամեն ինչ արել է, որ այդ գործերը համապատասխան ընթացակարգերով չհասնեին վճիռների: Բացարձակ պատահական չեմ համարում, որ Եվրոպական դատարանից հետ վերադառնալուց հետո այդ գործերը սկսեցին արագ ընթացքով կոմունիկացվել և գնա վճիռների»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալվինա Գյուլումյան, ՍԴ, Արմեն Խաչատրյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon