«Գազպրոմ Արմենիան» մինչև ԱԴ ավարտը չվճարած բաժանորդների գազամատակարարումը չի դադարեցնի

Պաշտոնական 27.03.2020   11:20   410

 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մինչև արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։ 

«Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի  շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց  բնակիչ-բաժանորդների կողմից  սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված  արտակարգ դրության պայմաններում  Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը  բնակիչ-բաժանորդների կողմից  վճարումներ  կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին  փետրվար հաշվարկային ամսին  մատակարարված գազի  դիմաց պարտքը կազմում է  շուրջ  4 մլրդ  800 մլն  դրամ, որից   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված  սոցիալապես անապահով ընտանիքների  ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որումսս, մատակարարված բնական  գազի դիմաց պարտքի  գումարային առումով  93,4 տոկոսը չի վերաբերում  սոցիալապես անապահովներին, մինչդեռ  փետրվար ամսին մատակարարված  գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների  պարտքը  կազմում է մինչև 900 հազար դրամ»:
 

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Գազպրոմ Արմենիա», կորոնավիրուս, անջաումներ, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon