«Մինչ տարեվերջ գործող իշխանությանն այլընտրանք կլինի, եթե տնտեսության մեջ հաջողություններ չլինեն»

Ասուլիս 12.04.2019   20:00   351

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի հասկանում, ինչպես է ստացվել, որ նախկին հանրապետական պատգամավոր, 14 մլն դոլար կաշառքի համար մեղադրվող Արամ Հարությունյանը կարողացավ Հայաստանից դուրս գալ, Գոնսալեսը՝ նույնպես, իսկ «Սպայկայի» նման խոշոր ընկերության տնօրենը կալանավորվեց:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր մտահոգությունները հայտնեց քաղտեխնոլոգը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորմանը։ 

Հեղափոխությունից հետո ներքաղաքական զարգացումների սուր ընթացքը, կարծես թե, դեկտեմբերի 9-ով ավարտվեց, և այժմ հասարակության պահանջն ու ակնկալիքները բոլորովին այլ են նոր իշխանություններից։ Սակայն նոր իշխանությունների քաղաքական պահվածքը դեռ շարունակում է մնալ հետևյալը՝ «եթե չլինենք մենք, կլինի կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը», և այս «կամ-կամ»-ը մինչև տարեվերջ եթե չփոխվի, ապա մենք կունենանք գործող իշխանությանն այլընտրանք,մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարեն Քոչարյանը։

«Եթե մինչեւ այս տարվա վերջ տնտեսության մեջ չլինեն հաջողություններ, ապա այլընտրանքի պահանջ կլինի եւ կձեւավորվի այլընտրանքային նոր ուժ»,– ասաց Քոչարյանը։

Նոր ուժերը, ըստ Քոչարյանի, ՀՀԿ–ի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չեն ունենա, նա չի բացառում, որ այդ ուժերը կձեւավորվեն անգամ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների կողմից։

«Դա կլինի հենց «Իմ քայլի» ներսից ձեւավորված ընդդիմություն, դա կլինի այօրվա խորհրդարանական ուժերից, թե արտախորհրդանական ուժերից, թե լրիվ նոր ծնված ուժ, ժամանակը ցույց կտա, բայց հնարավոր չի լինի արդեն մի քանի ամիս հետո ասել, որ հներն են մեղավոր, հասարակությունը դա չի ընկալելու»,–ասաց քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝  factor.am-ի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարեն Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon