Մնացականյանը ներկայացրեց Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը

Արցախ 21.04.2020   17:33   879

Մնացականյանը ներկայացրեց Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայանալիք տեսակոնֆերանսում քննարկվելիք գերակա խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Երեկ եղել է տեսազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր, հավանական է, կկայանա տեսակոնֆերանս Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների մասնակցությամբ։ Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի` երբ տարածաշրջանն ու աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շուրջ, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր է։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Մնացած հարցերը` հետո»,- ասաց Մնացականյանը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 20-ին տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

«Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք է բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, ԵԱՀԿ ՄԽ, Հայաստան-Ադրբեջան, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon