Մնացականյանը պատասխանել է ադրբեջանական կողմի՝ ԼՂ-ին վերաբերող դիտարկումներին (տեսանյութ)

Պաշտոնական 12.05.2020   21:03   497

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում էին տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչեցված դիտարկումների առնչությամբ ԱԳ նախարարը, մասնավորապես, ընդգծեց.

«...Հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 

Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: 

Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում...»:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, ադրբեջան, ԼՂ, Զոհրաբ Մնացականյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon