Մոսկվան դիրքորոշում է հայտնել Գարեգին Նժդեհի վերաբերյալ

Տարածաշրջան 18.10.2019   11:00   187

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հաղորդագրություններին, փոխանցում է shantnews.am-ը:

Հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից:

«Եթե դուք գլոբալ մոտենաք այս հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք պատմականության գիրկը: Այս տեսակետից մենք տվեցինք բոլոր գնահատականները ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ տեղյակ չէ Արմավիրում տիրող իրավիճակի, տեղական իշխանությունների գործողությունների և Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հուշատախտակը ապամոնտաժելու նախաձեռնության օժանդակության մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան-Ռուսաստան, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ, Մարիա Զախարովա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon