Մուշեղ Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում

Մարտի 1 13.08.2019   10:00   428

2008-ի մարտի 1-ի  իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությանը նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե արդյոք Սաղաթելյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստերին։

Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում, և, ինչպես դատարանում ասաց Սեդա Սաֆարյանը, ի վիճակի չէ մասնակցել դատական նիստերին․

 «Սակայն, կարծում եմ, որ դրա համար բժշկի կարծիք է պետք, որպեսզի հաստատի այս հանգամանքը: Հետևապես դատարանը պետք է նշանակի դատաբժշկական փորձաքննություն»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը, միանալով միջնորդությանը, ասաց, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հիմքերն առկա են։ Փորձաքննություն նշանակելու համար փորձագետին առաջադրեց հետևյալ հարցերը․

 «Առկա՞ է արդյոք որևէ հիվանդություն, առկայության դեպքում ի՞նչ հիվանդություններ են դրանք, առկա հիվանդությունների պայմաններում ամբաստանյալը կարո՞ղ է մասնակցել արդյոք դատական քննության, թե ոչ, եթե կարող է մասնակցել, ի՞նչ տևողությամբ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր։

Ավելին՝  «Ազատության» տեսանյութում


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մուշեղ Սաղաթելյան, Սեդա Սաֆարյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon