«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը

Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Մյունխենի համաժողովին մասնակցում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովն աշխատանքները կավարտի վաղը:

Հայաստանի նախագահը և արտգործնախարարները նաև մի շարք հանդիպումներ են անցկացնում Գերմանիայում: