Մյունխենում նախատեսված է ԼՂ հարցի շուրջ քննարկում՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ

Հայաստան 14.02.2020   17:40   121

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը, նշված է համաժողովի պաշտոնական կայքում:

Քննարկումը տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը):

Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բեռլինից ժամանեց Մյունխեն և քիչ անց կմասնակցի Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովի բացման արարողությանը:

Մյունխեն է ժամանել նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Որպես բանախոս նա ելույթ է ունենալու քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քննարկում, ԼՂ, Մյունխեն, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon