«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանի՝ մանդատը վայր դնելու մասին ԱԺ նախագահը հայտարարել էր խորհրդարանի մայիսի 31-ի նիստի ժամանակ:

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ չի վերցնում դիմումը, նրա լիազորությունները դադարեցվում են։