Նախարար. Հնարավորության դեպքում միայն բժշկական դիմակ դրեք

Պաշտոնական 18.06.2020   13:30   460

Տնային պայմաններում կարված դիմակները երբեք չեն կարող լիարժեք փոխարինել բժշկական դիմակներին, կառավարության այսօրվա նիստում նշեց Առողջաոահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երբ մենք պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ, օգտագործեք տնային պայմաններում կարված դիմակներ, որը, սակայն, երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին։ Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ 

Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա՝ կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև դա մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- ասաց Թորոսյանը։ 

Նախարարի խոսքով՝ կտորե դիմակներ պետք է կրել միայն ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, երբ մարդը ֆինանսապես ի վիճակի չէ դիմակ գնել, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառով։

«Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես՝ պարտադիր կրիր եռաշերտ բժշկական դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս ու ներս գալուց՝ փռշտալիս ու հազալիս»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դիմակներ, Արսեն Թորոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon