Նախարար. Մահացած քաղաքացիների 6 տոկոսի մոտ չի եղել որևէ ուղեկցող քրոնիկ հիվանդություն

Կարևոր 16.06.2020   11:30   436

Հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավով նկատեց, որ գնալով նվազում է կորոնավիրուսից մահացածների միջին տարիքային շեմը:

«Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, չգիտեն, որ ունեն զարկերակային գերճնշում: նաև դրա պատճառով է, որ պետք է կրել դիմակներ միշտ և ամենուր: Հայտնագործությունը, որ վիրուսն օդի մեջ մնում է տասնյակ րոպեներ, նշանակում է, որ եթե մենք նույնիսկ կանգնած ենք միայնակ որևէ վայրում, ոչ մի երաշխիք չկա, որ այդտեղոց 5 րոպե առաջ չի անցել որևէ մեկը, որը փռշտացել կամ հազացել է եւ դուրս է նետել վիրուսի միլիոնավոր մասնիկներ»,-ընդգծեց նախարարը:

Այն հիվանդանոցները, որոնք զբաղբում են կորոնավիրուսային վարակի բուժմամբ, դա անում են պետական միջոցներով։ Ինչ վերաբերվում է ամբուլատոր բուժմանը, դրա արժեքը չպետք է գերազանցի մի քանի հազար դրամը, եթե այն համապատասխանում առողջապահության նախարարության ուղեցույցներին։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց  նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի ստացիոնար բուժման համար պետպատվեր է գործում։ Միայն մեկ-երկու հիվանդանոց է եղել, որոնց միացումը «մի սահուն չի եղել», և որոնք պացիենտներից վճարներ են գանձել։ Սակայն այդ վճարները, նախարարի խոսքով, կվերադարձվեն քաղաքացիներին։

Ինչ վերաբերվում է ամբուլատոր բուժմանը, եթե այն նշանակվում է նախարարության կողմից մշակված ուղեցույցներով, ապա դրա արժեքը չպետք է գերազանցի մի քանի հազար դրամը։

«Եթե բժիշկը տասնյակ հազարների դեղորայք է նշանակել, ապա դա չի համապատասխանում մեր չափորոշիչներին», - ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ ամբուլատոր բուժումը չի ենթադրում, օրինակ, թանկարժեք հակաբիոտիկների ներարկում։ Նման ներարկումների կարիք կարող են ունենալ միայն ծանր վիճակում գտնվողղ պացիենտները, սակայն վերջիններիս բուժումը պետք է կազմակերպվի  ստացիոնարում՝ պետպատվերով, այլ ոչ ամբուլատոր համակարգում։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon