Նախարար. «Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները»

Կարևոր 17.06.2020   14:30   597

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:

Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

  • կրենք բժշկական դիմակ ամենուր,
  • հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,
  • պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից:

​​​​​​​

 

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon