Նախարարների առաջին տեղակալներ են նշանակվել

Պաշտոնական 11.05.2020   13:11   417

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝

  1. Գոռ Մելիքյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ,
  2. Արա Նազարյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ,
  3. Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գոռ Մելիքյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումների մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նշանակումներ, կառավարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon