Նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի Ամուլսարի հարցում

Պաշտոնական 26.08.2019   15:00   187

Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին որոշում կկայացնի մինչ սեպտեմբերի 4-ը։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։ 

Հանրությունը շարունակում է պնդել, որ հանքը չպետք է շահագործվի։ Օգոստոսի 24-ին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կողմից մայրաքաղաք Երևանում տեղի է ունեցել բազմամարդ քայլերթ ի պաշտպանություն Ամուլսարի։ 

Արմեն Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է. «Օրենքով սահմանված կարգով հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների մեջ, արդյունքները կամփոփվեն և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ»:

Econews.am

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Վարդանյան, Ամուլսար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon