Նախարարը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին

Պաշտոնական 16.04.2020   12:17   389

Արդարադատության նարախար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող օրենսդրական փաթեթը:

Հիշեցնեմ, որ անցումային դրույթներով նախատեսված է անցումային շրջան, որի ընթացքում պետք է ձևավորվի Դատախազության համապատասխան ստորաբաժանումը, իրականացվեն վերապատրաստումներ»։

Իշխանությունների հավաստմամբ՝ օրենքի ընդունումը իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը հնարավորություն կընձեռի համապատասխան հիմքերի դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և հայց ներկայացնել այդ գույքի բռնագանձման պահանջով, եթե հայտնաբերվի, որ ձեռք բերված գույքը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայումս գերազանցում է 50 մլն դրամի շեմը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան, օրենք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon