Ներգաղթային միտումները շարունակվում են

Քաղաքական 08.05.2019   13:00   180

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստան ժամանածների թիվը 2018 թվականին 15 հազար 313-ով գերազանցել է մեկնածների թվին: Այս մասին մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում: 

«Եվրոստատի տվյալներով, 2018 թվականին ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ-ից ապաստան է հայցել ՀՀ 2 հազար 190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել էր 6 հազար 805»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ներգաղթային միտումները շարունակվում են: Այս տարի առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2 հազար 536-ով գերազանցել է մեկնածների թվին:

«Այստեղ ցանկանում եմ մի նրբության մասին խոսել, երբ նախորդ անգամ հրապարակեցի նման թիվ, մտահոգություններ եղան՝ ասելով, թե այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն: Այս տարվա առաջին եռամսյակում մոտ 3 հազար այդպիսի միգրանտ հեռացել է Հայաստանից: Ընդ որում, ոչ մի ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ներգաղթ, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon