Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թրամփի լիազորությունները սահանափակող նախագիծը

Աշխարհ 10.01.2020   12:30   214

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ՝ առանց օրենսդիրների թույլտվության։ Այս մասին հայտնում է CNBC-ն:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ սա հստակ ուղերձ է առ այն, որ Թրամփն այլևս չպետք է որևէ ռազմական գործողություն ձեռնարկի՝ առանց Կոնգրեսի համաձայնության:

Միացյալ Նահանգների նախագահի գրասենյակն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին, ։ Համապատասխան հայտարարությունն արել է Սպիտակ տան փոխխոսնակ Հոգան Գիդլին։

«Ներկայացուցիչների պալատի այդ բանաձևը միտված է նրան, որ խաթարի ԱՄՆ զինված ուժերի կարողությունները՝ Իրանի և նրա վստահորդների ահաբեկչական գործունեությունը կանխելու ուղղությամբ, ինչպես նաև անդադար սպառնալիքների պայմաններում փորձում է սահմանափակել Ամերիկայի և տարածաշրջանում մեր շահերի պաշտպանության ոլորտում ԱՄՆ նախագահի լիազորությունները», – ասել է պաշտոնյան։

Նա, սակայն, հավելել է, որ այդ բանաձևն օրենքի ուժ չունի և փաստացի չի կարող սահմանափակել Դոնալդ Թրամփի լիազորությունները։ Այն, ըստ փոխխոսնակի, պարզապես քաղաքական քայլ է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Նենսի Փելոսի, Հոգան Գիդլին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon