Նիկոլ Փաշինյան. Նոր զարգացումներ կորոնավիրուսի շուրջ

Կարևոր 15.03.2020   22:16   329

Նիկոլ Փաշինյան. Նոր զարգացումներ կորոնավիրուսի շուրջ

Պետք է խնդրենք էջմիածինցիներին, որպեսզի ժամը 23.00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից, մնացածը կփակվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք տեղում ջերմաչափում կանենք, եւ նրանք, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսացում անել։

Առաջինը Վաղարշապատ-Երեւան ճանապարհն է, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ։ Երկրորդը Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհն է և երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Պայմանը հետևյալն է. տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել»,-ասաց վարչապետը։ 

Նա հավելեց, որ առավոտից կլինեն քննարկումներ, թե ինչ այլ միջոցառումներ կան, որ պետք է կիրառվեն.

«Այս պահին մեր տպավորությունն այն է, որ հավելյալ միջոցներ, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկենք։

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը վաղը կքննարկի որոշ բնակավայրերում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությունը։

Նա հայտնեց, որ շփում է ունեցել Մեղրիից կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ։ Վարչապետը թեստ է հանձնել, որի պատասխանը պատրաստ կլինի ժամեր անց։

Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:
Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»:

Ավելին՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էջմիածին, կորոնավիրուս, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon