«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանի կյանքի դեմ ուղղված լուրջ սպառնալիք

Նիկոլ Փաշինյանի կյանքի դեմ ուղղված լուրջ սպառնալիք

iLur.am-ը գրում է. «ՀՀ  դատախազության ուշադրությունն ենք հրավիրում 7or.am կայքում Հայկ Ուսունց ստորագրությամբ հրապարակված այսօրվա հոդվածի վրա (7or.am, 05.03.2019), որն ավարտվում է հետևյալ խոսքերով.

«Փաշինյանին այլ բան չի էլ մնացել: Նա միայն բռնությամբ կարող է իր իշխանությունը պահել: Բայց այդպիսով նա ճանապարհ է բացում այլ տիպի գործընթացների՝ ֆիզիկայի օրենքներին համապատասխան: Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել, ինչը վտանգավոր է թե՛ իր, թե՛ Հայաստանի համար: Ուստի ճիշտը կանգ առնելն է: Շատ վտանգավոր է, երբ պետության ղեկին է հայտնվում կոմպլեքսավորված ու հոգեպես անհավասարակշիռ մարդը: Վտանգավոր է առաջին հերթին ի՛ր համար»:

Փաշինյանի կյանքի դեմ ուղղված ավելի բացահայտ սպառնալիք դժվար է պատկերացնել: Հետևաբար, մեր կարծիքով, ՀՀ իրավապահ մարմինները դա անտեսելու իրավունք չունեն: Ավելին, պարտավոր են լրջորեն զբաղվել դրանով, քանի որ նշված հրապարակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրորդ հոկտեմբերի 27-ի քարոզչական նախապատրաստում...»: