Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Ավագյանը՝ երիտասարդական հիմնադրամի կազմում

Հայաստան 13.12.2018   14:06   368

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

Մասնավորապես՝

  • 11 միլիոն 604 հազար դրամ կհատկացվի ԿԳՆ-ին մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար:
  • 82 միլիոն 795 հազար դրամ կհատկացվի՝ ՀՀ կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոցում ծրագրերի համար:
  • 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) զեղճել 20%-ով, որի դեպքում պահանջվող գումարը կազմում է 68 միիոն 588 հազար դրամ:
  • Այս նախագծով նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին:

Նշենք, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը դեռ շարունակում է լինել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, հաղորդում է  factor.am-ը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2018 թվականի մայիսի 25-ին հայտնել էր, որ կառույցում 326 մլն դրամի չարաշահում է եղել:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է եղել, որի մասին որևէ հրապարակում չի եղել: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հոգաբարձուների կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, տարածքային կառացարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ԿԳՆ, Կարեն Ավագյան, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon