«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճատև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում մասնակցել են Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին:  Այս մասին «Ազատությանն» ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է նա:

Անդրադառնալով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առայժմ հստակ պլաններ չկան:

«Ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանն առանց Ղարաբաղի»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութը՝ azatutyun.an-ի