Նինա Կարապետյանց. Առաջարկում եմ հանդիպել և քննարկել «մեղավորներիս» հետագա քայլերը

Խոսք 15.02.2020   11:45   355

Սիրելի հայրենակիցներ

Բանակում կատարվող սպանությունների/ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են չբացահայտված/կոծցված գործերի քանակը։
Բոլոր մակարդակներում/ ատյաններում տրված հավաստիացումները/խոստումները/ "տղամարդու խոսքերը" գործերը բացահայտելու/մեղավորների պատժելու/հետագա մարդկային զոհերը կանխելու, փաստացի զրո արժեք ունեն։
Բոլոր իրավասու մարմինները "մեղավոր և պատասխանատու են" համարում ոչ թե իրենք իրենց, այլ հանրությանը՝ այսինքն մեզ։

Նման պայմաններում առաջարկում եմ հանդիպել և քննարկել "մեղավորներիս" հետագա քայլերը։
15.02.2020. Ժամը ՝ 13։00
Վայրը՝ Բաղրամյան պող. 1

Հետագա գործողությունները կորոշենք միասին տեղում։

«Հելսինկյան ասոցիացիա»  իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանց

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon