Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից

Կարևոր 29.04.2020   11:37   737

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գավառի հիվանդանոցում երեկ երեկոյան տեղի ունեցած սպանության հետևանքով մահացել է երկու անձ: Եվս 4 վիրավորներ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Հայտնի են Գավառի դաժան դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ

«Մեր հիվանդանոցում այդ դեպքից տուժած ոչ ոք այս պահին չկա: Բոլոր 4 վիրավորները տեղափոխվել են Երևան»,-հայտնեցին հիվանդանոցի տնօրենի ընդունարանից:

Տեղի ունեցած դաժան դեպքի առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել, ինչպես նաև պարզվել են մահացածների ու վիրավորների անունները։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«Տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը»,–գրում է կայքը։

Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը, ծեծի ենթարկել Արմեն Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Դավիթ Հայթյանին։

Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։

Թարմացված

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գավառում գիշերը տեղի ունեցած դեպքերին


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գավառ, վենդետա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon