«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է ևս մեկ մահվան դեպք

Պաշտոնական 02.04.2020   15:26   593

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցած պացիենտի մահվան դեպք, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,– գրել է Նիկողոսյանը։

Ալինա Նիկողոսյանը մեկնաբանություններում հայտնել է, որ մահացած քաղաքացին տղամարդ է, ծայրահեղ ծանր վիճակում է եղել` ինտուբացված:

Մինչ այս դեպքը Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 4 մարդ: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մահ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon