Նորքի հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ

Կարևոր 29.03.2020   09:15   683

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով հիվանդ երկու պացինետ, որոնք ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդություններ։ 73 տարեկան մի տղամարդն և 55-ամյա կինը մահացել են մարտի 29-ին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով: Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց»- գրել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարը ցավակցություններ է հայտնել մահացածների հարազատներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, մահ, Հայաստանյկորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon