Նպաստների տրամադրման նոր կարգը. պարզաբանում

Հայաստան 27.12.2019   19:00   272

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված Վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ  ավելացնելու ՀՀ կառավարության որոշման հետ: 

Ներկայացնում է նախարարության պարզաբանումը.

«Վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ  ավելացնելու ՀՀ կառավարության որոշումը շահարկումների առիթ է դարձել:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր ընտանիքից ստանալով դրա վերաբերյալ համաձայնությունը:

Ստացված տեղեկատվությունը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի կողմից ներկայացվելու է տարածքային մարմիններին, որոնց կողմից յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ ստացված տեղեկությունների բազմակողմանի քննության և հանգամանքների վերհանման արդյունքում միայն կորոշվի տվյալ ընտանիքի՝ նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը:

Նշենք, որ ՀՀ գործող օրենդրությամբ՝ ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշներից 5-ն ունեն կողմնորոշիչ բնույթ: Հաշվի առնելով հանրապետությունում տարիներ ի վեր գոյություն ունեցող ստվերային զբաղվածությունը և արտերկրից ստացվող հնարավոր դրամական օգնությունները, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են այնպիսի չափորոշիչներ, որոնք խոսում են տվյալ ընտանիքի հնարավոր ստվերային եկամուտների մասին: Դրանք այն ցուցանիշներն են, որոնց առկայության պարագայում սահմանվում է ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների ուսումնասիրության պարտադիր պահանջ: Դրանք են՝

անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը.
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.
ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի կողմից մաքսային վճարների կատարումը.
ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը:
Այդ ցուցանիշները նկարագրող գործակիցներն ունեն երկու արժեք՝ ՄԵԿ ԿԱՄ ԶՐՈ:
Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությամբ նման ընտանիքների համար կիրառվում է գործակցի երկու արժեքներից որևէ մեկը:

ՄԵԿ, եթե ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է և ընտանիքը պետք է շարունակի ստանալ համակարգով նախատեսված հնարավոր աջակցությունները, այդ թվում նպաստը:

ԶՐՈ գործակիցը կիրառելու պարագայում ընտանիքը չի կարող այլևս ստանալ որևէ աջակցությունը, որը տրամադրվում է այդ համակարգով: Սակայն այս որոշումը կարող է վերանայվել ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխություններով պայմանավորված:

«Ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներին ավելացված չափոփոշիչը՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը, դասվում է վերը նկարագարված կողմնորոշիչ չափոփոշիչներին, որի առկայության պարագայում միայն կարելի է վարկառու ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական տալ:

Ընդ որում հարկ է նշել, որ այս որոշումները կայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ, որի 11 անդամներից 6-ը ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ են»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նպաստներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon