«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Նշանակվեցին Շիրակի և Տավուշի նոր մարզպետներ

Նշանակվեցին Շիրակի և Տավուշի նոր մարզպետներ

Կառավարության այսօրվա նիստին Շիրակի և Տավուշի մարզպետներ նշանակվեցին: Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ:

Նշանակված մարզպետները դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու էին նույն մարզից, սակայն բավարար ձայներ չհավաքելու պատճառով չեն անցել խորհրդարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներին հայտնեց, որ կառավարության համար մարզում նոր ներդրումների ներգրավումն ու աշխատատեղերի ստեղծումը առաջնահերթություն է.

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները և մարզպետարանները պետք է [բացառեն] որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը՝ որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցենք, քաջալերենք բոլոր պոտենցիալ ներդրողներին, նրանց համար նաև հնարավորություններ ցույց տանք, թե ինչպիսի ներդրումներ կարելի է անել՝ մարզերի զարգացմանը նպաստելու համար»,- ասաց վարչապետը: