«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

«Օգանովսկու խումբը քեֆի սեղանի շուրջ գլուխ է գովացել, որ մարտի 1-ին գնացել և խփել են» (տեսանյութ)

«Օգանովսկու խումբը քեֆի սեղանի շուրջ գլուխ է գովացել, որ մարտի 1-ին գնացել և խփել են» (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով փաստաբանական խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Սահմանադրական դատարանը կմերժի  Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Հիշեցնենք, որ մեղադրյալը  դիմել էր ՍԴ՝ պարզելու, թե արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ են Քրեական օրենսգրքի 300․1 և մի քանի այլ հոդվածներ։

«Ւմ կարծիքով՝ դիմումները կմերժվեն, ՍԴ գործառույթը չի նախատեսում 300․1 հոդվածի հանցակազմի ամբողջական տարրերի առկայության ստուգումը»,- հավելեց Ս․Սաֆարյանը։

 ՍԴ-ն օգոստոսի 29-ին գրավոր ընթացակարգով կսկսի քննել Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դիմումը, իսկ մինչ այդ ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ այդ հարցով խորհրդատվություն ստանալու համար։ Վենետիկի հանձնաժողովն անցած շաբաթ հայտարարեց, որ խորհրդատվություն կտրամադրի, մինչդեռ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ ՍԴ-ում գործի քննության ժամանակ եվրոպական այդ կառույցների խորհրդատվությունը չի կարող ազդեցություն ունենալ ։

Անդրադառնալով բուն գործին՝ փաստաբանը նշեց, որ 2008թ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակողներից ու դիպուկահարներից  շատերն այսօր չկան՝ նրանք մահացել կամ սպանվել են։

«Իմ կարծիքով՝ այդպիսով փորձել են մաքրել Մարտի 1-ի հետքերը։ Դրա համար են ասում, թե ՀՔԾ-ն ինչու չի գտնում Մարտի 1-ի սպանողներին»,- ասում է Ս․Սաֆարյանը։

Հակադարձելով Արցախի գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու  ցուցմունքի այն հատվածին, թե ԼՂՀ-ից բերված և իր ենթակայության տակ եղած սպաներից  որևէ մեկը ցուցարարների վրա չի կրակել, կամ իր խմբից 20 հոգի նախագահականի նկուղում չեն եղել, Ս․Սաֆարյանը հիշեցրեց, որ հենց իրենք են հետո  այդ մասին խոսել։ Փաստաբանը գործի ցուցմունքներից հիշեց, թե «Օգանովսկու խումբը ԼՂՀ-ում քեֆի սեղանի շուրջ գլուխ է գովացել, որ գնացել և խփել են»։

Ամբողջական՝  «Ա1+»-ի տեսանյութում