Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում կկայանա Համահայկական խաղերի բացման արարողությունը

Արցախ 05.08.2019   13:00   144

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օգոստոսի 6-ին՝ ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը,  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ավելացրել, որ բացման արարողությունը կազմակերպվելու է բարձր մակարդակով. որոշ դրվագներով Համահայկական 7-րդ խաղերը գերազանցելու են նախորդ խաղերին:

«Արցախում խաղերի անցկացման վերաբերյալ երբևիցե մտավախություն չի եղել: Դեռևս 5 տարի առաջ իմ անձնական որոշումն է եղել Համահայկական 7-րդ խաղերն անցկացնել այստեղ, քանի որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեզ համար 1 ընդհանուր հայրենիք են: Բացմանը տոնական շքերթին հաջորդելու է համերգային ծրագիր: Մուտքը մեր հայրենակիցների համար լինելու է ազատ, և ես սիրով բոլորին հրավիրում եմ մարզադաշտ՝ դիտելու հանդիսավոր բացումը»,- նշել է Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Համահայկական 7-րդ խաղերին ընդգրկված է աշխարհի 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մասնակից:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ երկուշաբթի երեկոյան, ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Փաշինյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Համահայկական 7-րդ խաղեր, ԼՂ, Իշխան Զաքարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon