Որոշվել է արգելել 16 երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ

Պաշտոնական 17.03.2020   20:00   350

Հայաստանում պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները, մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը, տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական համակարգից։

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ մարտի 17-ին որոշվել է արգելել աշխարհի 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

16 երկրների ցանկն է.

  1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
  2. Իրանի Իսլամական Հանրապետություն
  3. Հարավային Կորեա
  4. Ճապոնիա
  5. Իտալիա
  6. Իսպանիա
  7. Ֆրանսիա
  8. Գերմանիա
  9. Շվեյցարիա
  10. Դանիա
  11. Ավստրիա
  12. Բելգիա
  13. Նորվեգիա
  14. Շվեդիա 15.
  15. Նիդերլանդներ
  16. Միացյալ Թագավորություն:

Հայաստանում այս պահին արձանագրվել է կորոնավիրուսի 72 հաստատված դեպք:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան, Իտալիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon