«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Որքան աշխատավարձ կստանան պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը

Որքան աշխատավարձ կստանան պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը

1in.am-ը գրում է․«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը սահմանում է, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնատար անձիք: Այսպիսով, ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ:

  • Ազգային ժողովի պատգամավոր - 661 հազար 400 դրամ,
  • Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - 793 հազար 680 դրամ,
  • Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական - 661 հազար 400 դրամ,
  • Ազգային ժողովի նախագահի օգնական և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - 529 հազար 120 դրամ:
  • Ազգային ժողովի նախագահի խորհրդական - 628 հազար 330 դրամ,
  • Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - 562 հազար 190 դրամ,
  • Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար  - 529 հազար 120 դրամ,
  • Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ - 396 հազար 840 դրամ,
  • Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական - 363 հազար 770 դրամ,
  • Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնական - 330 հազար 700 դրամ,
  • Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական և Ազգային ժողովի խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետ - 297 հազար 630 դրամ,
  • Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնական - 198 հազար 420 դրամ աշխատավարձ: