Որքան գումար կհատկացվի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար

Պաշտոնական 20.02.2020   12:06   322

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3 միլիարդ 447 միլիոն 366  հազար դրամ: Այս մասին հերթական նիստին գործադիրը որոշում կայացրեց:

Այսպիսով՝ նախատեսած գումարից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2 միլիարդ 553,049.0 հազար դրամ, ինչպես նաև 660 միլիոն դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի  տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացը ապահովելու նպատակով:

Ոստիկանությանը կտրամադրվի 234 միլիոն 317.6 հազար դրամ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, կառավարություն, հանրաքվե, ԿԸՀ, Ոստիկանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon